ՀՀ կառավարության շենքը ամբողջությամբ շրջափակված է մեծ թվով ոստիկանների կողմից։ Ժամը 11։00-ին մեկնարկելու է գործադիրի նիստը։ ՀՀ կառավարության անդամները արդեն իսկ ժամանում են։
Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ ժամը 10։30-ից մեքենաներով հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ իրենց ուղերձները հղելու, «ինչպես նախորդ 3 օրերին են արել»։
Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին, նրանք պահանջում են բացել Հրապարակի երթևեկելի հատվածը։