«Ուրեմն, իրենց ոստիկանապետը ասում է լակոտություն, ոստիկանապետի գլխավորը ասում է՝ կղերաֆեոդալական եք դուք։ Երևի կարդացել է՝ չգիտի՝ դա ինչ է նշանակում։ Ուղղակի թերթում մի անգամ գրել է հավանաբար, անդրադարձ էլ չի ունենում կյանքին։
Բայց խնդիր չի, ողջունում եմ ձեզ, սիրելի՛ նարկոբարոններ, գործակալներ և կղերաֆեոդալներ, շատ ապրեք դուք»,- այսօր Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ «կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում, եթե դրանից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք» հայտարարությանը։