Թուրքիան պատրաստ է աջակցել կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բարի կամքի բոլոր ջանքերին․ հայտարարություն

Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Հանդիպումից հետո տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, որում ի թիվս այլնի, ասվում է

«Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթաց գրանցվի, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն ապահովվի: Թուրքիան պատրաստ է աջակցել կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բարի կամքի բոլոր ջանքերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել