Ըստ համացանցում տարածվող տեսանյութերի քիչ առաջ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:
Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:
Նշենք, որ այդ պահին հուշահամալիր է ուղևորվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ուղևորվել էին Սարդարապատ, գիշերել այնտեղ և Հանրապետության օրը դիմավորել հենց հուշահամալիրում:
Տեսանյութերը՝ այստեղ։