Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Ըստ համացանցում տարածվող տեսանյութերի քիչ առաջ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:

Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:

Նշենք, որ այդ պահին հուշահամալիր է ուղևորվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները ուղևորվել էին Սարդարապատ, գիշերել այնտեղ և Հանրապետության օրը դիմավորել հենց հուշահամալիրում:

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել