Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը»,-նշել է նա։
Հիշեցնենք, ավտոբուսի վարորդները գործադուլ են իրականացնում, ինչի հետևանքով խաթարվել է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը։