Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է

Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է։ Այս մասին հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը»,-նշել է նա։

Հիշեցնենք, ավտոբուսի վարորդները գործադուլ են իրականացնում, ինչի հետևանքով խաթարվել է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել