Ոստիկանության հասցեին ավել-պակաս խոսակցություն չանես․ միջադեպ քաղաքացու և ոստիկանի միջև՝ Կիրանցի մուտքի մոտ

«Այս մարդիկ չեն հասկանում՝ եկեղեցին ինչ ա, երևի իրանց համար հայի հոմանիշը ադրբեջանցին ա եղել, բայց սխալվում եք, ոստիկաննե՛ր ջան, հայի հոմանիշը հայն ա, եկեղեցին ա, էդ իմացեք ձեր ցավը տանեմ, ամոթ ա։ Իրանց որ ասում եմ, նկատի ունեմ իրանց ղեկավարներին»,-այսօր՝ մայիսի 20-ին Կիրանց գյուղի մուտքի մոտ հայտարարեց քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին։

Ոստիկանական ուժերի ղեկավարը քաղաքացուն կոչ արեց՝ իրեն հանգիստ պահել․ «Ոստիկանության հասցեին ավել-պակաս խոսակցություն չանես։ Ասում եմ՝ հանգիստ պահի քեզ, մարդիկ էլ չգիտեն՝ դու ով ես»։

Դրանից հետո ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ևս քաղաքացուն կոչ արեց չվիրավորել ոստիկաններին․ «Իրավական գնահատականը կդիմես համապատասխան մարմիններին՝ կտան, դու չես տվողը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել