Պարզվել է Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի ճշգրիտ վայրը

Միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը: Այս շրջանի բնակիչները, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզեգանի հյուսիսում, IRNA գործակալությանը հայտնել են, որ մեկ ժամ առաջ այդ տարածքում ձայն են լսել։

Տարածք են ուղարկվել ավելի քան 20 փրկարարական ջոկատներ՝ անօդաչու սարքերով և փրկարար շներով, իսկ որոնողական աշխատանքներին աջակցելու համար տարածքում են նաև ռեյնջերների և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները:

Իրանի նախագահ Էբրահիմի Ռաիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանի շրջանում կոշտ վայրէջքի պատճառով։

Փրկարարները փորձում են հասնել ինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղով և տեղանքով։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել