«Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։ Նշվում է, որ բուժառուն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի 29-ամյա բնակչուհին է, ով հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել և այսօր ժամը 12:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, Թալինի բժշկական կենտրոնից, որտեղ 29-ամյա կինը հետվիրահատական ստացիոնար բուժման մեջ է գտնվել մինչև մահը վրա հասնելը, առգրավվել են նրան վերաբերող բժշկական փաստաթղթերը։
Կատարվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ’ դեպքի հանգամանքները, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։