Կրթությունն առաքինի մարդ կերտելու մասին է, ԵՊՀ-ում դասախոսության ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Ըստ նրա՝ ոչ թե պետք է քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին մտածել, այլ՝ բարոյական հասարակության։
«Քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է։ Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը»,- նշեց Սրբազանը։
Սրբազանն իր դասախոսությունն ավարտեց աղոթքով։