«Կիրանցիներին առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց կաշառք տալ, գումարով փորձել կիրանցիներին գնել»․ Գառնիկ Դանիելյան

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ նշեց․

«Կիրանց համայնք էին այցելել որոշակի մարդիկ, որոնք կիրանցիներին առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց կաշառք տալ, գումարով փորձել կիրանցիներին գնել, և ի պատիվ կիրանցիների՝ այդ մարդկանց ուղարկել են իրենց համապատասխան տեղը։

Մարդիկ կանգնել են մեկ մարդու նման, փոքրից մինչև մեծ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին  և մինչև հիմա այնտեղ կանգնած են, բանակցություններ են ընթանում։ Քիչ հետք նաև մենք մի խումբ մարդկանցով, վստահ եմ նաև կամավոր մարդիկ էլ կլինեն, կգնանք և տեղում կաջակցենք մեր քույրերին և եղբայրներին։ Այս մարդկանց օրակարգը նորից էլի շարունակում է մնալ փողով, հայրենավաճառությամբ, իրենք, որ գումարով հայրենիք են վաճառում, մտածում են՝ որոշներն էլ այդ գումարով հայրենիքից կհրաժարվեն․ նման բան չկա, գոյություն չունի»։

Ցավով պիտի արձանագրենք՝ գիշերը դավադրաբար հանձնվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, կամուրջի հատվածն այս պահին, մեր տեղեկություններով, հանձնվում է թշնամուն, գյուղը կիսվելու է երկու մասի․ դրա հետ Տավուշի ժողովուրդը, հայ ժողովուրդը չի կարող հաշտ լինել և չի լինելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել