Ադրբեջանցին հարցրել է՝ ինչո՞ւ է մեքենան դատարկ․ Արցախցի Ալիսայի պատմությունը

«Պատերազմի օրը սովորականի պես արթնացանք՝ դասի գնալու նպատակով, և այդ օրը դասերից շուտ վերադարձանք տուն, պետք է միջոցառման մասնակցեինք, բայց ինձ լավ չէի զգում և որոշեցի տուն գալ։ Շրջափակման ընթացքում լույսերի գրաֆիկի հետ էինք համատեղոում՝ երբ ճաշ պատրաստենք, երբ գնանք տուն։ Երբ տուն եկա, լույսերը նոր-նոր տվել էին, որոշել էի, որ պետք է ճաշ պատրաստեմ, որ երեխաները դասից գան, հաց ուտեն։

Մայրս զանգեց, սովորականի պես խոսեցինք, ասաց՝ բա գիտե՞ս Ալիսա ջան, այսօր պատերազմը սկսվելու ա, անձնագիրդ վերցրու, կարևոր փաստաթղթերդ վերցրու ու պատրաստ եղիր, որ կարող ա՝ գնաք նկուղ»,-այս մասին Արցախից բռնի տեղահանված Ալիսա Աղասյանը պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

Ալիսան հիշում է, որ չէր հավատում՝ նորից պատերազմ կլինի, բայց մայրիկի ասելուց կես ժամ հետո մարտական գործողությունները սկսվել են։ Նկուղ իջնելուց հետո Ալիսան որոշել է այդ պահը տեսանկարահանել, որովհետև մտածել է՝ դրանք իր կյանքի վերջին րոպեներն են։

Իր աղոթքներում Աստծուց խնդրել է, որ եղբայրը վիրավորվի, բերեն հիվանդանոց, որովհետև վերջինս գտնվում էր պատերազմի ամենաթեժ գոտում։ Պատերազմի երրորդ օրը՝ առավոտյան են միայն իմացել, որ եղբայրը դիրքերից վերադարձել է, գնացել մորաքրոջ տուն։

Վերջին օրը՝ սեպտեմբերի 25-ին, ընկերներով գնացել են «Դեդո-Բաբո», դիմացից հող վերցրել, վերցրել այնտեղի դրոշն ու հետագայում այն դուրս բերել Արցախից։

Արցախի իրենց տանից Ալիսայի ընտանքիը ոչինչ չի վերցրել և ադրբեջանցիները ճանապարհին տեսել են դա, հարցրել են՝ թե ինչո՞ւ է մեքենան դատարկ, հայրը պատասխանել է՝ իսկ ի՞նչ վերցնեի։ Ադրբեջանցին ասել է՝ էլ հետ չգաս, բարի ճանապարհ։

Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել