Գոռ Մինասյանը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 28-ի հրամանագրով՝ Գոռ Մինասյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 25-ի ԲԴԽ-56-Ո-106 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Գոռ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում։

Նա 2022 թվականի փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-37-Ա հրամանագրով  նշանակվել էր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել