Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների վիճակի մասին հարցին։
«Բայց սա երկկողմանի երթևեկությամբ փողոց է, մեր կողմից այդ փողոցում երբեք զիգզագներ չեն եղել, մնացածը հարցրեք պաշտոնական Երևանին», – հակիրճ ասել է նա: