«Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել, ընդ որում շատ արդյունավետ և շատ ջերմ ընդունելության ենք արժանացել»․Գառնիկ Դանիելյանը ներկայացրեց անհնազանդության ակցիայի արդյունքները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ամփոփեց օրվա ընթացքում իրականացված ակցիայի արդյունքները։

«Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականցրել, ընդ որում շատ արդյունավետ և շատ ջերմ ընդունելության ենք արժանացել։ Ես խնդրում եմ մենք ծափահարենք ակցիայի բոլոր մասնակիցներին, որոնք ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է, իր նպատակներին հասնելու համար պատրաստ է սեփական անձը վտանգների ենթարկելու»,-նշեց նա։

Դանիելյանը հայտնեց, որ ակցիա է իրականցվել Երևանի Մալյան փողոցում, Մյասնիկյան պողոտայում, Աբովյան փողոցում, Թբիլիսիի խճուղում, Հանրապետության փողոցում, Կոմիտաս-Գյուլբեկյան հատվածում, Տերյան, Բուզանդի, Վարդանանց, Սարկավագի, Թումանյան, Խանջյան, Տիգրան-Պողոսյան փողոցներում, Մոսկովյան փողոցում, Մաշտոց-Պուշկին հատվածներում և այլ փողոցներում։

Փակ է եղել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշեն հատվածը, Երևան-Սևան մայրուղին, Հայաստան-Իրան մայրուղին, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Վայքի հատվածը, Գայի պողոտան, Արշակունյաց պողոտան, Չեխովի, Խորենացի փողոցները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր, 171 քաղաքացի բերման է ենթարկվել։

Բերման ենթարկվածներից բոլորն ազատված են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել