Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների․ Բագրատ Սրբազան

Բոլորին հրավիրում եմ 18:30-ին Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների. այս մասին լրագրողներին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն բանից հետո, երբ մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:

Նա անդադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ նախօրեին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գարեգին Բ-ի հետ:

«Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, ի՞նչ խնդիր կա, որ վայրկյանին Վեհափառը ցանկանա կամ մենք խնդրենք, որևէ խնդիր չկա», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր 18:30-ին հանրահավաք է նախատեսել Հանրապետության հրապարակում:

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական ներկայիս սահմանազատման այս գործընթացն անօրինական է։ Նա քննադատել է միակողմանի զիջումները՝ մատնանշելով, որ Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ տարածքը փոփոխելու համար: Նա նաև դատապարտել էր, որ այդ զիջումները կատարվել են Բաքվի սպառնալիքի ներքո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել