Սամվել Բաբայանը 24 News-ի լրագրողի հետ զրույցում ստեղծված իրավիճակի մասին նշեց, թե ընդհանրապես գտնում է, որ քաղաքական պայքար պետք է լինի, բայց չի ցանկանում, որ քաղաքական դաշտը գնա երևույթների հետևից՝ այսօր էս 4 գյուղը, վաղը 4 հատ անկլավ և այլն։
Բաբայանն ասաց, որ շատ է խոսվում «Մեղրիի անկլավ»-ի մասին, որը հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորված խոսույթ է ու նման բա չկա։
«Կա Մեղրիով հեշտացված կարգով տրանզիտ ճանապարհ ՀՀ սուվերեն տարածքով, որին դեմ է մեր հարևան Իրանը։ Մենք խոսում ենք սուվերեն պետությունից, բայց մեր հարևանը մեր տարածքը մատնանշում է, որ դա իր համար կարմիր գիծ է, ո՞նց է լինում, այսինքն մենք սուրվերեն ենք, բայց մեր տարածքը ուրիշի համար կարմիր գի՞ծ է։ Եթե մենք գնում ենք Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա ՝ արևմտյան ճանապարհով, պետք է հասկանանք ոնց ենք ճանապարհների հարցին տրանզիտ լուծում տալիս՝ Կալինինգրադի տարբերակով կամ այլ ու գնում խնդիրների լուծմանը»,- նշեց Բաբայանը։
Ընդգծեց նաև․ «Ռազմակավարական որոշում պետք է կայացնենք՝ ՀՀ քաղաքական դաշտը որ ուղղությամբ է գնում։ Ես առաջարկել եմ քաղաքական որոշում կայացնել և գնալ նոր ընտրությունների, պատգամավորները ցած դնեն իրենց մանդատները, և իրենց դիմումով դուրս գան և գնան նոր ընտրությունների՝ դրանով իսկ հասարակությանը ներկայացնեն տեսլականները»։
Բաբայանի խոսքով՝ վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնան նոր ընտրությունների, դրա մասին ասել է նոյեմբեր-դեկտեմբերին․ «Երբ Սերժ Սարգսյանն էր վարչապետ, ասեցինք՝ իրեն փոխարինող չկա, անփոխարինելի է, հիմա էլ Նիկոլին եք սարքել անփոխարինելի, այս փողոցից ում բռնես վարչապետ ա, ում ուզում ես բռնի տար, իրանից վատ չի անելու»։