«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցիները վաղ առավոտից փակել են Ազատության, Տիգրան Մեծի պողոտաները, Խորենացի փողոցը։
Ոստիկանները տարբեր տեղերում բերման են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասել էր, որ պետք է ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվեն, իսկ հանրահավաք կլինի մայիսի 12-ին։