Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հետևելով ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի արդյունքներին, հայտնել է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը շարունակում է աճել բարձր տեմպերով, գում է РИА Новости-ն։
«Մեր առևտուրը շարունակում է աճել շատ բարձր տեմպերով, ուստի տնտեսական համագործակցության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է», – ասել է նա լրագրողներին:
Օվերչուկը նշել է, որ Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր։