«Ամոթ»․ Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է»,-այս մասին հայտարարել է Բագրատ սրբազանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Էն մարդը, որ այսքան ժողովրդին համարում է նարկոբարոնների, գործակալների ներկայացուցիչներ, ես այդ մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ։ Իր ժողովրդին ահաբեկողին, սուտ խոսողին, ինչ անդրադառնամ»։

Սրբազանն առաջարկեց Փաշինյանի արած բոլոր հայտարարությունները համեմատել․ «Ինքը մեզ վիրավորում է, ժողովրդին ինչ ասես՝ ասում է, հոգևորականներին ինչ ասես, որ չի ասում»։

Հարցին՝ սահմանազատման գործընթացին դեմ արտահայտվողները պատերազմ են հրահրում, սրբազանն արձագանքեց․ «Ամոթ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը նշել է՝ սահմանազատման գործընթացը կասեցնելու դեպքում պատերազմ է սկսվելու։

«Ընդ որում` այդ պատերազմը դելեգիտիմացված չի լինելու։ Այն ուժերը, որոնք պահանջում են սահմանազատումը դադարեցվի, արտաքին որոշ ուժերի աջակցությամբ, ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն, որ դա օգտագործեն ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար»,–կարծում է ՀՀ վարչապետը։

Նշեց` նույն սցենարը գործում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, որ պատերազմի միջոցով ՀՀ-ում իշխանափոխության հասնեն, ոչ լեգիտիմ իշխանություն հաստատեն և ՀՀ–ի ինքնիշխանության դե ֆակտո և դե յուրե լուծարում կատարեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել