Այսօր Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա կեսօրին՝ Կրեմլում։
Այս տարվա մարտի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունում Պուտինը, պաշտոնական տվյալով, ստացել է ընտրողների ձայների 87,28 %-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ արարողությունը կանցկացվի ընդունված ձևաչափով՝ որոշակի նրբերանգներով: Պաշտոնը ստանձնելիս պետության ղեկավարը երդում է տալիս ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի, Պետդումայի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ:
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի արարողությանը։