«Սա պահանջ չէ իշխանության համար, սա ժողովրդի ձայնն է»․ Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ իրենք շարժման մի մասն են

Մայիսի 7-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շուտով կհասնի Երևան, «Հայաստան» խմբակցությունը, ՀՅԴ-ն ինչ ծրագրեր ունեն, միանալո՞ւ են որպես ուժ շարժմանը, ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները և պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, իրենք մշտապես հայտարարել են, որ աջակցում են, հիմա էլ կոչ են անում ՀՀ-ի ճակատագրով հետաքրքրված բոլոր քաղաքական ուժերին միանալ շարժմանը, քանի որ սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության համար շարժում է։

«Այո, կան մարդիկ, որոնք ներկայությունը ինչ-որ մի խմբի կարող է հաճելի չլինել, կան մարդիկ, որոնք մյուս խմբին հաճել չլինեն, բայց ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ սա ուղղակի երկրի գոյության խնդիր է։ Սա պահանջ չէ իշխանության համար, սա ժողովրդի ձայնն է։ Ես կարծում եմ՝ իրենք կհասկանան, որ չեն կարողանում լուծել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները, որքան էլ ջանք թափեն»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել