Իշխանությունը վախենո՞ւմ է, որ կհեռացնեք իրենց․ հարց՝ Բագրատ Սրբազանին

Լրագրողի հարցին ի պատասխան, թե իշխանությունը վախենու՞մ է, որ կհեռացնեն իրենց, Սևանից քայլերթով Երևան եկող Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ «բա ի՞նչ են անում»։

Նա նշել է, որ իրենք կեսնագրություն են, ոչ թե՝ պաշտոն․ «Վախենում են, աթոռները դողում է տակները, ծնկների մեջ վախ է ընկել։ Իրենք ինչո՞վ են գոհանում, որ իշխանություն են, ոչ մի բան չեն արել, ոչ մի բան։

Անվտանգային խնդիրները լրիվ ձախողել են, բանակցային խնդիրները լրիվ ձախողել են։ Հիմա էլ դարձել ենք իրական պատմական, Արարատ, Արագած, ցեղասպանություն, մեծ Եղեռն։ Ինչ խելագարություն ասես՝ կա։ Այս մարդիկ այդ պաշտոնների վրա են, որովհետև իրենց համար նշանակալից դեպք է եղել, ինչպես ասում են, մեկ ծնվելը, մեկ՝ պաշտոն ունենալը, ուրիշ ոչ մի բան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել