Տոկաևի հայտարարությունը Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է  Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը՝  արտգործնախարարությունների ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նախապատրաստման շուրջ։

Այս մասին հայտնում Sputnik Казахстан-ը։

Նա նշել  է, որ խորհրդանշանկան է՝ այս միջոցառումը կանցկացվի Ալմաթիում, որտեղ 1991 թվականին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները։

Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել