Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածում, որով սահմանված են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը։ Փոփոխությունը վերաբերում է ապակիների լուսաթափանցելիությանը։
Iravaban.net-ը հայտնում է, որ այն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։
Ապակիների լուսաթափանցելիության՝ օրենսդրությամբ սահմանված չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25․000 դրամի չափով։
Նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝ առաջացում է տուգանքի նշանակում`՝ 29․000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր: