Մումուլը գրում է, որ Բաղանիս-Այրումի տարածքում սյուներ են տեղադրվել։ Iravaban.net-ը կապ հաստատեց Բաղանիսի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանի հետ։ Նա լուրը հաստատեց։
«Ինքը (խմբ.-վարչապետ Նիկոլ Փաշինյան) հայտարարելա չէ՞, որ Բաղանիսիցա սկսվելու։ Իրանք ոնց հայտարարել են, տենց էլ անում են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը:
Կառավարությունից նաև հայտնել էին, որ գործընթացը շարունակական է լինելու։