ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խատարյանտ գրառում է կատարել, որում ասվում է․ «Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ այն, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են սահմանազատումը իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը սահմանազատման գործընթացի հիմնական սկզբունքն է լինելու։
Այսինքն վերականգնվում են Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները։
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության համար սա նշանակում է խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ»։