Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի իր հարթակում գրառում է արել Հայաստանի մասին․ «Անցյալ տարվա իմ այցից վերադառնալուց հետո գլխավոր առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրումն էր, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը»։
Ջոլին այդպիսով ողջունել է կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու նշանակումը որպես Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անդամ։