Այսօր՝ ապրիլի 15-ին, հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի հասցեին վիրավորանքներ հնչեցրած երիտասարդը ձերբակալվել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին»,-հայտնեցին ՆԳՆ-ից:
Ըստ լրատվամիջոցների՝ երիտասարդը Սամվել Վարդանյանն է։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/04/samvel-vardanyan-440x247.jpg)