«Հասկանալի դարձավ, որ1996-98թթ․-ին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»․ Փաշինյան

«Հայաստանի պետականությունը վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին՝ ընդամենը 2 օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լուծարված էր, Կառավարությունը հրաժարական տված երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի ԶՈւ-երը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այն ժամանակ կային ուժեր, որ մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել»,- Կառավարության ծրագրի 2023-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ուժերի նպատակն այն էր, որ ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության և նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող դա անել, չնայած՝ ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում․ «Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ Հայաստանի Հանրապետություն, այլ՝ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ-ին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից»։

Վարչապետի հավաստմամբ՝ եթե կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին, ապա ՀՀ-ում կլինեին լայնածավալ  ռազմական գործողություններ, ընտրությունների չեղարկում, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում, դրածո իշխանություն և ՀՀ պետականության փաստացի լուծարում․ «Բայց ի հեճուկս բոլոր կանխատեսումների, ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը գլխավորած քաղաքական ուժին»։

Նա հավելեց, որ իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ,  որ 1996-98թթ․-ին Հայաստանի վզին գցած վզկապով երկիրը քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու ՀՀ-ի պետականությունն ու անկախությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել