Սերինեն ծնվել է 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում․ «Էրեբունի» ԲԿ

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում, 600 գրամ քաշով, ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

«Երկար ժամանակ շնչել է արհեստական շնչառական սարքով: Այսօր Սերինեն տուն է գնում արդեն 2 կգ քաշով, բժիշկները վիճակը բավարար են գնահատում: Եվ վերջապես իրականացել է մայրիկի երազանքը՝ Սերինեն ևս տոնական է հագնվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել