ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Չնայած զինվորականների տեղաշարժի վերաբերյալ որոշ պնդումներին՝ քաջալերող է, որ Հայաստանում եվրոպական քաղաքացիական առաքելությունը հերքել է դրանք։ Առաքելությունը շարունակում է մնալ դեռևս ամբողջությամբ չիրացված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրըմբռնումներն ու կեղծ պատկերացումները, և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում՝ արձանագրելով, որ իրավիճակը կայուն է և հանգիստ։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել