Դիտարկել եմ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ընթացքը․ Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դիտարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ- Թալին, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածի, ինչպես նաև Աշտարակ-Թալին շուրջ 34 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։

Շրջայցին մասնակցել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետեր Թովմաս Շահվերդյանն ու Տավրոս Սափեյանը։ Տեղում ներկայացվել են կատարված աշխատանքները, ժամկետները։
Նրա խոսքով՝ Ագարակը շրջանցող 8 կմ երկարությամբ հատվածում, ինչպես նաև 34 կմ երկարությամբ Աշտարակ-Թալին հատվածում իրականացվում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնց տեմպն ու որակը գոհացնող է համարել։

«Առաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Ուրախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ, թեև կան նաև այլ երկրներից ժամանած ենթակապալառուներ»,-ասել են շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում։

Ակտիվ շինաշխատանքներ են ընթանում նաև Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացված են կամուրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4 կմ հատվածում իրականացվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել