Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձրացվել է երկինք․ հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է․ «Գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը․ իրավիճակը վերահսկվում է»։
Ուկրաինայում Մոսկվայի ժամանակով ժամը 04:50-ից օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։
Դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 10-ից ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ողջ տարածքում էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտների վրա։ Ինչպես հայտարարել էր Վլադիմիր Պուտինը, առաջին հարձակումը պատասխան էր Կիևի կողմից Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչությանը։ Այդ ժամանակից ի վեր ամեն օր օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում Ուկրաինայի շրջաններում, երբեմն նաև ողջ երկրում: