Օրենբուրգի մոտ գտնվող Ուրալ գետի ջուրը մոտենում է վտանգավոր մակարդակի․ հայտնում է РИА Новости -ն:
Ապրիլի 6-ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ ջրի մակարդակը կազմել է 828 սանտիմետր։
Ավելի վաղ Օրսկ քաղաքի Օրենբուրգսկայա փողոցի տարածքում պատնեշ է կոտրվել, որը պաշտպանում էր քաղաքը Ուրալ գետից։ Քաղաքապետ Վասիլի Կոզուպիցան պարզաբանել է, որ այն վնասվել է երկու տեղից։ Մարզային կառավարությունը հերքել է ամբարտակի ամբողջական ոչնչացման մասին տվյալները։ Մարդկանց այս պահին տարհանում են ժամանակավոր տեղավորման կենտրոններ, իսկ Օրսկի Հին քաղաքի հեղեղման պատճառով հայտնաբերվել է երկու դի։
Ընդհանուր առմամբ, մարզում ջրի տակ է անցել 2556 բնակելի շենք և 6886 կենցաղային հողատարածք, տարհանվել է 4208 մարդ, իսկ 427 բնակիչ գտնվում է ժամանակավոր կացարաններում։