Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազորներ` կաշառք ստանալու մեղադրանքով։
Այս մասին Iravaban.net-ին հայտնել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները օպերլիազորների աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ: