Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. օպերլիազորներ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազորներ` կաշառք ստանալու մեղադրանքով։

Այս մասին Iravaban.net-ին հայտնել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն  էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները օպերլիազորների աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել