«Շատերն այս իրադարձության շուրջ այնպիսի պատումներ են ստեղծել, որոնք իրականությանը չեն համապատասխանում»․ ԱԽ քարտուղարը՝ Բրյուսելում կայանալիք եռակողմ հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ՝ Բրյուսելում այսօր սպասվող եռակողմ հանդիպման օրակարգի և կարևորության մասին խոսելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ նշեց, որ այն կարևոր քաղաքական իրադարձություն է՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների կոնտեքստում․ «Բայց շատերը այս իրադարձության շուրջ այնպիսի պատումներ են ստեղծել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Ուզում եմ նշել, որ այս հանդիպումը Գրանադայի հանդիպման շարունակությունն է»։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջին շրջանում շատ փոփոխությունների են ենթարկվել և հիմա այդ փոփոխությունների ֆոնին տեղի է ունենում հանդիպում՝ առաջնորդների մակարդակով, որպեսզի տնտեսության վերաբերյալ բոլոր հարցերի քննարկումները ավելի արագացվեն և մղեն առաջ․ «Հանդիպման հիմնական նպատակը սա է, օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են»։

ԱԽ քարտուղարը հավելեց նաև, որ իրենց նպատակը՝ այս իրադարձության շրջանակներում  տեխնոլոգիաների և շուկաների հասանելիություն ստանալն է և ԵՄ տարածքում և ԱՄՆ-ում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել