Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են անցկացվում «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով։
Ելույթով հանդես եկավ արտակարգ դեսպանորդ Էդգար Ղազարյանը։
Իր ելույթի վերջում նա մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկից մեկ հատված․ «Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»։
Մանրամասները՝ տեսանյութում։