Առնվազն 27 մարդ է զոհվել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող 16-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։
Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ 8 մարդ է տուժել, նրանցից 7-ի վիճակը ծանր է։
Ըստ Hürriyet թերթի` կրակը տարածվել է Ստամբուլի Շիշլի թաղամասում 16–հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գիշերային ակումբում։
Ակումբը փակվել էր սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ։ Նշվում է, որ հրդեհից առաջ բեմի մոտ պայթյուն է որոտացել։