«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարությանը։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հյուրանոցային համալիրը պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ին հաղթող ճանաչել:
Գործը մարտի 29-ին մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին։
Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրը պատկանում է Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Սուրեն Պետրոսյանն է։