«Դվին» հյուրանոցը 000 OO 01 համարների համար դատարան է դիմել, ընդդեմ ՆԳՆ-ի հայց ներկայացրել

«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերությունը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարությանը։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ հյուրանոցային համալիրը պահանջում է, որ ՀՀ վարչական դատարանը փետրվարի 23-ին, ժամը 12:00-ին մեկնարկած տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 000 OO 01 համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդն անվավեր ճանաչել և «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ–ին հաղթող ճանաչել:

Գործը մարտի 29-ին մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին։

Նշենք, որ Դվին հյուրանոցային համալիրը պատկանում է Արտակ Թովմասյանին, իսկ ՓԲԸ-ի տնօրենը Սուրեն Պետրոսյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել