Նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերի կնքման փուլում ենք․ Տիգրան Ավինյան

Երևանում այս տարի մի քանի կարևոր ուղղություններով ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն, ինչպես նաև տրանսպորտային նոր փոփոխությունների կլինեն։

Այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Փաստացի արդեն պայմանագրերի կնքման փուլում ենք, նոր տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների, որոնք մեր տրանսպորտային ցանցի մասը կդառնան։ Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև գալիք տարի՝ 2025 թվականին, նաև լրանում է Higer մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը և այդ ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն»,-ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ 18 մետրանոց 250 ավտոբուսներով իրենք ամբողջապես կփակեն տրանսպորտային ցանցի պահանջարկը, և այս տարի նախատեսվում է նաև նոր ավտոբուսային գծերի սահմանում Երևան քաղաքում․ դրանք վերաբերելու են մի քանի կարևոր ուղղությունների։ Ավինյանը նշեց, որ տրանսպորտային փոփոխությունների որոշ հատվածը տոմսային համակարգի ներդրումն է, որը պետք է սեպտմեբերից արդեն գործարկվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել