SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոցում», հայտնեցին օդանավակայանից։
Քաղավիացիայից հավելեցին, որ ինքնաթիռի վերադարձի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխվել է, ուղևորներև Երևան են հասել այլ ինքնաթիռով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով SU1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել: