ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպիսին է եղել Վլադիմիր Պուտինի արձագանքը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Պետության ղեկավարը նման ողբերգություններն ամբողջությամբ իր միջով է անցկացնում։ Եվ հավատացեք, եթե նրա դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա չի ցավում: Իսկ այն, ինչ նա ապրում է, դժվար թե երբևէ որևէ մեկը իմանա կամ հասկանա: Այդ թվում՝ մենք»,- ասել է Պեսկովը Россия-1-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը «Կրոկուս» չի եկել, քանի որ չի ցանկացել միջամտել օպերատիվ ծառայությունների աշխատանքին։
Տեսանյութը՝ այստեղ։