Մարտի 25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում: Տեղեկացնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում:
Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.
– ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
– Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
– ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
– Վարչական տուգանքի վճարում»։