Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։
ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կասկածյալները ծրագրում էին հատել Ուկրաինայի սահմանը և «համապատասխան կապեր են ունեցել ուկրաինական կողմից»:
Անվտանգության ծառայությունից հավելել են, որ ձերբակալվածներին տեղափոխում են Մոսկվա։ ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել, իսկ զենքերը նախապես թաքցրել են «Կրոկուսի» պահոցներից մեկում։