Մարտի 20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների հետ իրականացնում են քարերի հեռացման աշխատանքներ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/03/432734262_376431835352925_1807424005977360401_n.jpg)