Քարաթափում Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող ճանապարհին

Մարտի 20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների հետ իրականացնում են քարերի հեռացման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել